Առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության Հայաստանում դժվար է պատկերացնել լուրջ քաղաքական գործընթաց, որը կհանգեցնի իշխանափոխության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԲՀ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու որոշմանը։
«Ընդդիմության հիմնական մասը միավորվելու է, դա լինելու է բնական գործընթաց, որի հիմքում լինելու է ոչ միայն մեր առաջ քաշած «Հայաստանն առանց Փաշինյանի» կարգախոսը, այլ նաև «Հայաստանը Փաշինյանից հետո» կարգախոսը, – ասել է Աշոտյանը:
Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հայտնելով, որ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք: