ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին մի շարք որոշումներ է ստորագրել․
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ
իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սմբատ Գոգյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանը ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: