Հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում նախապատրաստական խմբերն արդեն ժամանում են Հայաստան։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ՌԴ-ը ներկայացնում է այդ երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Դիտարկմանը, թե Միխայիլ Միշուստինը գալո՞ւ է Հայաստան, ԱԳՆ խոսնակը պատասխանեց, որ պաշտոնական Մոսկվան այդ մասին վաղուց էր հայտարարել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանում անցկացվելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
Նշենք, որ լրատավամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Հայաստան է ժամանել ռուսական կառավարական ինքնաթիռը։ Այս տեղեկությունը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել։