ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վստահ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու իրենց կարևոր դերը կկատարեն։
Դիտարկմանը, թե հավանական է, որ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման հարցն օրակարգային դառնա, Ռուբինյանն արձագանքեց․ «Թույլ տվեք երկրորդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանն առ այն, որ այդպիսի հարցերը կարող են քննարկվել ավելի լայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության շրջանակում»։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով՝ աշխարհն ընդունեց, որ Թուրքիան ներգրավված է պատերազմում, և տեռորիստներ են օգտագործվում:
Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Թուրքիան անցել է կարմիր գծերը և իրեն պահում է տեռորիստ պետության նման։
Պատգամավորն անկախ դիվանագիտական հաջողություններից՝ ամենակարևորը ռազմաճակատի և թիկունքի ամրությունն է համարում։
Մանրամասները՝ տեսանյութում։