“Մեր քաղաքացիների կյանքն ու Իրանի սուրբ հողի անվտանգությունը կենսական կարևոր հարցեր են”,- ասել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին, ում խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը:
«Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ անփութության հետևանքով արկերը մեր տարածք ընկնեն։ Իրանն ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի, եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմող կողմերը շարունակեն նման սխալներ թույլ տալ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն։
Բանն այն է, որ օրեր առաջ իրանական մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներից մեկի կողմից արձակված մի քանի արկ սխալմամբ ընկել է Իրանի Արևելյան Ազերբայջան նահանգում գտնվող գյուղում։