Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է այսօր օրվա երկրորդ կեսին ժամանել Մոսկվա` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Ես կարող եմ հաստատել, որ, այո, նա կժամանի օրվա երկրորդ կեսին և խորհրդակցություններ կլինեն»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` մարդասիրական նկատառումներով` զոհվածների մարմինների եւ գերիների փոխանակման համար: