Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Աշխարհը պետք է առերեսվի սրա հետ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: