Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 1» հեռուստալիքի եթերում մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցության ընթացքի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Ռիա Նովոստի-ից։ Զախարովայի խոսքով՝ ի սկզբանե հանդիպումը կրել է խորհրդատվական բնույթ, բայց ընթացքում հնարավոր է եղել փաստաթուղթ մշակել, որն էլ դարձել է կարգավորման մեկնարկային կետը։ Մասնակիցները նաև մի քանի ընդմիջում են արել, որպեսզի պատվիրակությունները կարողանան կապ հաստատել Բաքվի ու Երևանի հետ։ Նա հիշեցրել է, որ բանակցությունը 11 ժամ է տևել։