Ռուսաստանը երբեք Թուրքիային ռազմավարական դաշնակից չի համարել։ Այս մասին ռուսական ռադիոկայաններին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Թուրքիան միայն սերտ գործընկեր է։ Բայց որոշ ուղղություններով համագործակցությունն ունի ռազմավարական նշանակություն»,-ընդծել է նա։
«Մենք աշխատում ենք Սիրիայում, փորձում ենք օգնել կարգավորել նաև լիբիական ճգնաժամը»,- հայտնել է ԱԳՆ ղեկավարը և շեշտել, որ թուրքերն ուզում են ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, ինչը լիովին նորմալ է։
«Թուրքիայում, Իրանում, Էմիրաթներում, թե Քաթարում, հետաքրքրությունների դրսևորումները պետք է լինեն թափանցիկ»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։