Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև: Armenia Today-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
Նա տեղեկացրեց, որ բանաձևը դեռ չի դրվել քվեարկության։
«Բանաձևը մշակված է 13 պատգամավորի կողմից։ Նրանցից 2-ը պատրաստվում են այսօր ստորագրել այն, մյուսները՝ վաղը։ Անհրաժեշտ է, որպեսզի որևէ մի քաղաքական ուժ ներկայացնի այն՝ ներառելու ԱԺ օրակարգ»,- ասաց Փափազյանը։