ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ պահանջել են դադարեցնել ագրեսիան Լեռնային Ղարաբաղում` կոչ անելով պատժել Էրդողանի և Ալիևի վարչակարգերին՝ պատերազմական հանցագործությունների համար:
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):
ԱՄՆ-ի կոնկրետ գործողությունների պահանջով ավելի քան 750 հազար նամակ է ուղարկվել Սպիտակ տուն, Պետդեպարտամենտի և Կոնգրեսի գրասենյակներ: ANCA-ն օրենսդիրներին հորդորում է դատապարտման հայտարարությունները դարձնել կոնկրետ օրենսդրական գործողություններ և պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ, որոնք շարունակում են իրենց հարձակումները:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ՝ կոնգրեսականների հայտարարություններում կոչ է արվում ԱՄՆ ֆինանսների նախարարությանը՝ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, աջակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևին (1165 բանաձև):