Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցնում է՝ համաձայն հոկտեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների: Այս մասին հոկտեմբերի 29-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հանդիպման օրվա փոխոփությունը Աննա Նաղդալյանը բացատրել է իրավիճակային հանգամանքներով: Ինչ վերաբերում է օրակարգին, ապա, ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի, ՀՀ-ի համար առաջնայինը կրակի դադարեցնումն է և դրա ամրապնդումը համապատասխան վերահսկող մեխանիզմների ներդրման միջոցով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հետ:
Աննա Նաղդալյանը տեղեկացրել է նաև, որ այժմ ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչիի հետ: