«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մեր տեղեկությունններով՝ հոկտեմբերի 29-ից Մոսկվայում գտնվող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից բաղկացած պատվիրակության անդամները երեկ վերադարձել են Հայաստան։ Պատվիրակության կազմում ներգրավված էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Եվ հետաքրքիր է, որ ի սկզբանե պատվիրակության կազմում պետք է ընդգրկված լիներ նաեւ ԲՀԿ կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը, սակայն, վերջում որոշում է կայացվել նրա փոխարեն Մոսկվա գործուղել Նաիրա Զոհրաբյանին:
Եվ, չնայած այս ընթացքում ԲՀԿ-ականները հանդիպել են թե՛ ընդդիմադիր կուսակցությունների, թե՛ իշխող ուժի ներկայացուցիչների հետ, սակայն որոշել են լռել եւ չխոսել Մոսկվա կատարած այցի, հանդիպումների, զրույցների կամ արդյունքների մասին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք այսօրվա համարում։