«Փաստ»-ը գրում է․
«Արցախում ընթացող պատերազմական գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը թիրախավորում է ինչպես խաղաղ բնակչությանը, այնպես էլ վնասներ է հասցնում Արցախի էկոհամակարգին։
Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը կիրառում միջազգային մարդասիրական իրավունքով արգելված այնպիսի զինատեսակներ, ինչպես սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքն է կամ այրող կասետային զենքերն են։
Բնության պահպանությունը քաղաքական եւ ռազմական սահմաններ չի՛ ճանաչում, քանի որ բոլորս ապրում ենք միևնույն տարածաշրջանում եւ օգտվում միևնույն կենսական ռեսուրսներից:
Սպիտակ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կենսաբազմազանությամբ հարուստ այսպիսի տարածաշրջանում անխոս կհանգեցնի բնապահպանական աղետի ու աներկբայորեն կվերածվի տարածաշրջանային էկոցիդի: Ներկա զարգացումները շարունակում են սպառնալ հարավկովկասյան տարածաշրջանին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։