Արցախի անկախության ճանաչման գործում կան ձեռքբերումներ։
Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
Արցախի անկախությունը տեղական մակարդակով ճանաչել են Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Չեխիայի մի շարք քաղաքներ:
Փոխնախարարը հետագա զարգացումների համար սա կարևոր հարց է համարում։
«Ամենօրյա կապի մեջ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ՝ թե՛ Բրյուսելում, թե՛ մյուս մայրաքաղաքներում, աշխատում ենք մի քանի ուղղություններով՝ սկսած Արցախի անկախության կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից մինչև սանկցիաներ և հումանիտար օգնություն»,- կատարած աշխատանքը ներկայացրեց Ավետ Ադոնցը։
Հիշեցնենք, որ աշխարհի հայերը շարունակում են ցույցեր կազմակերպել՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով։