Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում և լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ֆրանսիացի զինվորականները պաշտպանում հայկական կրթական հաստատությունները և եկեղեցիները:
Նա նշել է, որ ֆրանսահայերին ուղղված սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար։
«Բախվելով ահաբեկման փորձերին, որոնց զոհ են դառնում մեր հայազգի համաքաղաքացիները, շրջանի թաղապետը պահանջել է ուժեղացնել ոստիկանության ներկայությունը, և այժմ զինվորները պարեկում են հայկական դպրոցների և պաշտամունքային կառույցների մոտ գտնվող հատվածները», – գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք ազգայնականները հակահայկական ցույցեր էին կազմակերպել ՝ սպառնալիքներ հնչեցնելով հայերի հասցեին, ինչպես նաեւ պղծել Լիոն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հայկական կենտրոնը և հուշարձանը ՝ թողնելով «Գորշ գայլ» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրությունները:
Face aux tentatives d’intimidation dont sont victimes nos compatriotes d’origine arménienne, le préfet a demandé le renforcement de la présence de la @PoliceNat69 et des militaires de l’opération #Sentinelle aux abords des établissements scolaires arméniens et des lieux de culte. pic.twitter.com/Qe2c8gkBsy
— Préfet de région Auvergne-Rhône-Alpes et du Rhône (@prefetrhone) November 5, 2020