«Ժողովուրդ»-ը գրում է․
«Կառավարության կողմից խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը:
Արձանագրությունը ստորագրել է 52 պետություն, վավերացրել է 46 պետություն: Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրությունը ստորագրվել է 2019 թ. սեպտեմբերի 26-ին: Արձանագրության մեջ նշվում է, որ այն կոչված է ամրապնդելու և լրացնելու ազգային և տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ:
Ընդ որում, վավերացնելով արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը կստանձնի պարտավորություն պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: