«Փաստ»-ը գրում է.
«Նախօրեին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի պատճառով զոհվեց 4 մարդ, ստիպում է մեկ անգամ ևս ուշադրություն դարձնել այն վիճակին, ինչ կատարվում է մեր ճանապարհներին: Ամենաթռուցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ ավտոճանապարհներին տիրող վիճակը յուրօրինակ ներքին ճակատ է՝ կորոնավիրուսից հետո:
Երեկ մեզ հետ զրույցում բազմաթիվ վարորդներ նշում էին, որ ոմանք հիմա իրենց պարզապես խայտառակ լկտի են պահում՝ սարսափելի մեծ արագություններ, վտանգավոր բազմակի մանյովրային վազանցներ, հանդիպակաց գոտում երթևեկումներ, դրիֆտներ:
«Շատերին թվում է՝ պատերազմական վիճակը թույլ չի տալիս, որ պատկան մարմինները լիարժեք զբաղվեն այլ հարցերով, բայց սա էլ մի ուրիշ պատերազմ է, ու դրա դեմը կարող ենք առնել»,-ասել է վարորդներից մեկը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: