Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո։
«Սիրելի հայրենակիցներ,
վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ
1. Աշխատանքից ազատման դիմում գրել
2. Դադարեցնել անդամակցությունս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը
Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար»։
Նշենք, որ պատգամավորները հրաժարականի այս շարքը սկսվեց վարչապետ Փաշինյանի վերջին գրառումից, որով նա կոչ էր անում դիրքերից վերադարձող զինվորներին «վերջնականապես լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը»։