Ինձ համար մեծ պատիվ է եղել աշխատել Ձեզ նման բարձր մասնագիտական որակներով և մարդկային վեհ հատկանիշներով օժտված դիվանագետի հետ, ով անգամ ամենաբարդ իրադրությունում պահպանում է օլիմպիական սառնասրտություն և անարդարության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականություն: Այս մասին իր Facebook-ի էջում
գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ շնորհակալաություն հայտնելով պաշտոնաթող նախարարին:
«Ձեզ հետ անցած համատեղ աշխատանքային ուղին ինձ համար կյանքի մեծ դպրոց է, որի առանցքը դիվանագետի, պետական աշխատողի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելն է:
Շնորհակալ եմ ամեն ինչի համար, պարոն Մնացականյան»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ բառացիորեն երկու օր առաջ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ազատելու է ԱԳ նախարարին: Գրեթե զուգահեռաբար Մնացականյանը հրաժարականի դիմում հրապարակեց: