Հատուկ իշխանական «հորդորիչների» համար ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մի քանի թեզեր է առաձնացրել.
•ՀՀ ԶՈւ-ը քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո է։
•Զինծառայողն իրավունք չունի պաշտոնեական դիրքն օգտագործելու ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական կազմակերպությունների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության:
•ՍԴ անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։
•Եթե այսօր որևէ հրապարակում հայտնվեն զինծառայողներ կամ զինված ուժերի որևէ ստորաբաժանումներ, ամբողջ պատասխանատվությունը կրելու է գործող իշխանությունը։