Այսօր «Արժանապատվության երթի» ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն առաջարկել է ծափերով ողջունել այն սպաներին, որոնք այս օրերին դուրս են գալիս համակարգից ու հրաժարվում են կատարել իրենց համար անընդունելի հրամաններ:
«Կան պատվախնդիր մի շարք սպաներ, որոնք հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանները: Եկեք բոլորս ողջունենք նրանց, ովքեր հրաժարվում են կատարել այդ խելագարի հրահանգները: Ես շարժման անունից խոստանում եմ, որ այս օրերին այն սպաները, ովքեր պատվախնդիր կերպով չեն կատարում հրամանները ու լքում են պաշտոնները, նոր իշխանության օրոք որպես պատվախնդիր սպաներ՝ վերականգնելու են իրենց աշխատանքը և շարունակեն աշխատել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե մեկ անձի»,- խոստացավ Իշխան Սաղաթելյանը:
Նշենք, որ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը դրել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրային պահանջ չի տեսնում իր հրաժարականի հետ կապված։