«Հայրենիքի փրկության շարժման» անունից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեքշաբթի օրը հայտարարել է համահայաստանյան գործադուլ, դասադուլ և ամբողջ ՀՀ տարածքում անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաներ:
Այս մասին հայտարարվել է «Արժանապատվության երթի» ժամանակ, որն անցկացվում է չորեքշաբթի վարչապետի հրաժարականի պահանջով:
«Արժանապատվության երթը» սկսվել է Երևանի կրկեսի շենքի մոտ և շարժվել Գլխավոր դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն երթուղով։ Երթը նախատեսվում է ավարտվել Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
Հիշեցնենք, որ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի 10-ից հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում ՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության։ Հայրենիքի փրկության կոմիտեն, որը միավորում է 16 ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, պահանջում է կառավարության և վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ Գիտական խորհուրդը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ստեղծագործական և գիտական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին հանդես եկավ նաև Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը։