Հրապարակվել են այնպիսի տվյալներ, որոնք օր առաջ պետք է քննության առարկա դառնան։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ Արցախի շրջանները 5 մլրդ դոլարով վաճառելու հայտարարությանը:
ԱԱԾ նախկին տնօրենը պատրաստ է որպես փորձառու քննիչ կամ քննչական խմբի ղեկավար իրականացնել նախաքննություն:
Առայժմ զերծ է մնում որևէ մեկնաբանություն տալուց: Առաջիկայում ասուլիսով հանդես կգա և իր մտահոգությունները կբարձրաձայնի:
Նա ասաց, որ ձեռնպահ է մնալու նեղ անձնական խոսակցությունները կամ հանգամանքները ներկայացնելուց: Համբարձումյանի կարծիքով՝ ԱԱԾ աշխատակիցը չպետք է ներկայացնի այն տեղեկատվությունը, որն իրեն հասու է դարձել ծառայողական պարտականություններն իրականացնելիս։
«Այն հարցերը, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանը և որի մեջ սպառնալիք եմ տեսել, այդ հանգամանքների մասին կխոսեմ»,- խոստացավ ԱԱԾ նախկին ղեկավարը:
Նրա խոսքով՝ ծառայության ընթացքում ստացել է հանձնարարական, բաց գտել է, որ չպետք է կատարել:
Միքայել Համբարձումյանը երեկ հետևել է Եռաբլուրում տեղի ունեցած իրադարձություններին; Նա ուղղակի գարշանք է ապրել:
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն ու ԱԱԾ նախկին սպաներն այցելել են Եռաբլուր:
Հիշեցնենք նաև, որ Միքայել Համբարձումյանն այս տարի էր նշանակվել ԱԱԾ տնօրենի պաշտոնում: Շատ կարճ է պաշտոնավորել և հեկտեմբերի 28-ին աշխաըանքից ազատման դիմում էր ներկայացրել:
ԱԱԾ-ից հեռանալուց հետո Միքայել Համբարձումյանը կոշտ քննդատեց իշխանություններին: Նա ևս պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: