Դավիթ Մանուկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից։ Այս մասին հայտնում են Կառավարության կայքից։
Հիշեցնենք, որ Դավիթ Մանուկյանն այս տարվա հուլիսի 2-ին էր նշանակվել այդ պաշտոնին։
Մանուկյանն ավարտել է Սլավոնական համալսարանը, աշխատել է «Ամերիաբանկում», ապա ՎՏԲ բանկում։ Դավիթ Մանուկյանը եղել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականը։