Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը դուրս եկավ ՔԿ-ից։ Նրան մեղադրանք են առաջադրել։ Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը բացատրեց, որ գործը կապված է 8 ամիս առաջվա դեպքերի հետ, որոնց հիմքով ձերբակալվածները վաղուց ազատ են արձակվել։
Քաղաքապետի անունը կապվում է առևանգման դեպքի հետ, որն, ըստ փաստաբանի, նրա հետ առնչություն չունի։ Սա քաղաքական հետապնդում է, որը կապվում է 2 հանգամանքի հետ․
1․ Մարտական գործողություններին քաղաքապետի ակտիվ մասնակցությունը,
2․ Սյունիքի համայնքապետերի՝ ՀՀ կառավարության հրաժարականի պահանջին միանալը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը քննչական կոմիտեում է։
Նա լրագրողների հետ զրույցում նշել էր, որ քրգործը քաղաքական հետապնդում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը միացել է այն համայնքապետերին, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
ՔԿ շենքի մոտ նախապես հավաքվել են սյունեցիներ, փակել շենքի հարակից փողոցը։ Նրանք հայտարարել են, որ խրամատներից ուղիղ այնտեղ են գնացել։