Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ այս իրավիճակից միակ ելքն իր հրաժարականն է։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Իմ դիրքորոշումը չի փոխվել, ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժելԻսկ խորհրդարանական ընտրությունների մասով ասել եմ, որ այս դեպքում ինքը չպետք է լինի ժամանակավոր պաշտոնակատարը: Եթե դա ընդունելի կլինի, մնացածի մասին կխոսենք»,- ասաց Ծառուկյանը՝ կրկին պնդելով, որ շարունակում են պահանջել վարչապետի հրաժարականը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյան- Նիկոլ Փաշինյան հանդիպումը կարճ է տևել։
Հավելենք, որ շուտով կմեկնարկի վարչապետի հանդիպումն արդեն ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։