Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դատական հայց է ներկայացնելու այսօր տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված հոդվածն արտատպած բոլոր լրատվականների դեմ: Այս մասին Facebook-ի էջում գրել է ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:
«Խոսեցի Սուրեն Պապիկյանի հետ, կարող եմ տեղեկացնել, որ նախարարը դատական հայց է ներկայացնելու այսօր տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված զզվելի հոդվածը արտատպած բոլոր լրատվականների դեմ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություններ էր տարածել այն մասին, թե Հայ Առաքելական Եկեղեցու և հատկապես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ բողոքի ակցիաները կորդինացվում են կառավարության շենքից և այդ աշխատանքների համար կորդինատոր է նշանակվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: