Ռազմագերիների վերադարձման հարցով բանակցություններ են ընթանում․ մոտ օրերս կունենանք նորություններ։ Այս մասին Սուրբծննդյան պատարագից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա պատասխանեց նաև Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի՝ մի հատվածի Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու վերաբերյալ Armenia Today-ի հարցին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ Շուռնուխի խնդիրը լուծելու տարբերակ կար եւ կա։ Էդմոն Մարուքյանը նշեց, որ այդ լուծման առնչությամբ այսօր հանդես կգա հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, Մարտակերտի շրջանից։