Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նա տեղեկացրել է, որ ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: