ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը հանդիպում է ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Դռնփակ նիստում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում նրա թեկնածության հարցը:
Եթե խմբակցությունում համաձայնություն լինի, Ջհանգիրյանը կարող է դառնալ ԲԴԽ անդամի թեկնածու:
Նշենք, որ ԲԴԽ անդամի տեղը թափուր էր մնացել Հայկ Հովհաննիսյանի հրաժարականից հետո։
Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել դատական համակարգում:
Հավելենք՝ այսօր մամուլում հրապարակում եղավ, որ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել՝ տարիքային սահմանափակման պատճառով։