ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ Facebook-ի իր էջում գրառում է արել.
1990 թվականի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի հայ բնակչությունը ենթարկվեց համակարգված և զանգվածային կոտորածի։
Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում տեղի ունեցած ջարդերը մաս դարձան ադրբեջանական պետական հայատյացության և էթնիկ զտումների քաղաքականության։ Հակահայ այս քաղաքականությունը շարունակվեց արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացված բազմաթիվ զարհուրելի ոճիրներով։
Անկախ այս բարդագույն իրավիճակից և ստացած հարվածներից՝ համայն հայությունը հաստատակամ է շարունակել ապրել և արարել իր հայրենիքում և կասեցնել հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու բոլոր սպառնալիքները։ Մեր հայրենիքում այլ տարբերակ, քան մեր ապրելու իրավունքի հետ հաշվի նստելն է, ուղղակի գոյություն ունենալ չի կարող։
Հիշեցնեմ, որ Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ այսօր հայտարարություն էր տարածել նաև ՀՀ ԱԳՆ-ն։