Հաստատվեց Գոռ Բակլաչյանի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար: Որոշման նախագիծը հաստատվեց Կառավարության նիստում:
Ներկայումս Բակլաչյանը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որի կազմում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը․ կոմիտեի նախագահի որոշմամբ՝ վիճակահանությամբ ընտրված է Քննչական կոմիտեի 3 աշխատակից, ՀՀ նախագահի աշխատակազմից և վարչապետի աշխատակազմից՝ երկուական ներկայացուցիչ:
ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի կողմից համապատասխանաբար նշանակված կարգապահական կոմիտեի անդամներն անկախ են և պետք է վերահսկողություն իրականացնեն ՔԿ աշխատակիցների վարքագծի նկատմամբ: