«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը РБК-ին տված հարցազրույցում թվարկել է Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության պատճառները։
Ներկայացնում ենք հարցազրույցի առանցքային հատվածները․
▪️ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «նարնջագույն հեղափոխության» արդյունքում և իրեն դրսևորեց որպես ոչ կոմպետենտ առաջնորդ։
Վ․ Մանուկյանի կարծիքով, Փաշինյանը վատ էր հասկանում, թե ինչ է կատարվում ռազմաճակատում, թեպետ հնարավորություն ուներ կանխել պատերազմը կամ այն վարել այնպես, որ պահպանի հիմնական դիրքերը։
▪️ Փաշինյանը շեղեց Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, մի շարք հայտարարություններ արեց, որոնցից հետևում էր, որ Ղարաբաղյան խնդիրը ոչ թե «ժողովրդի ինքնորոշման» հարց է, այլ տարածքային վեճ, և թույլ տվեց Ադրբեջանին գալ այն եզրահանգմանը, ըստ որի՝ կարելի է պատերազմ սկսել:
Մանուկյանը նշել է, որ իշխանության գալու դեպքում իր առաջնահերթությունը բանակի հզորացմամբ պետության անվտանգության վերականգնումը, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու ներքին անվտանգության ամրապնդումն է լինելու։