ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետ Փաշինյանը Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։