ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հունական կողմը կվավերացնի մեկ-երկու ամսվա ընթացքում: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր հույն գործընկերոջը՝ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու համար։
Նշենք, որ Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։