ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մարիա Զախարովան նշել է, որ երկու պետությունների միջև ուղիղ բանակցությունների մասին կհայտարարեն այդ պետությունների ներկայացուցիչները:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցելում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ համաձայնեցնելով, ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ բանակցություններ վարելու և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկման համար:
Զախարովայի խոսքով՝ առայժմ հստակեցվում եմ այցի ժամկետները և այդ մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։