Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը։ Ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել է վերացնել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը։
Քոչարյանի պաշտպանական խմբի պնդմամբ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, քանի որ կալանքի համար հիմքեր չկան։
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկել է Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ նշելով, որ Սահամանդրական դատարանի որոշումները չեն մեկնաբանվում։