Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն մեղավոր է ճանաչել Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության մեջ անչափահասին ներգրավելու համար: Դեռահասը մեկնել է Սիրիա՝ մասնակցելու ռազմական գործողություններին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այն ժամանակ, երբ հայտնի է դարձել անչափահասի ներգրավմամբ կատարված հանցագործության մասին, ՀՀ քաղաքացի Աշոտ Գրիգորյանը կողոպուտի և ավազակային հարձակման համար արդեն դատապարտված է եղել 10 տարվա ազատազրկման։
Աշոտ Գրիգորյանի անօրինական գործունեության հետագա հետաքննության ընթացքում էլ բացահայտվել է անչափահասի հետ կապված դրվագը, ով ներգրավվել է Ռուսաստանում արգելված ԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ և մեկնել Սիրիա՝ ահաբեկչական գործողությունների մասնակցելու համար:
2019 թվականի հունիսին դատարանը Աշոտ Գրիգորյանի համար վերջնական պատիժ է սահմանել 14 տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում: