Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը կարևոր նշանակություն ունի Վրաստանի համար: Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնի թեկնածու Դավիդ Զալկալիանին:
«Վրաստանը շարունակում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ակտիվորեն համագործակցել էներգետիկ և տարանցիկ նախագծերի շուրջ»,- նշել է Դավիդ Զալկալիանին։
Դավիդ Զալկալիանիի խոսքով՝ Թբիլիսիում նախատեսված է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական եռակողմ հանդիպում: