ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ենթարկվելով ավտորիտար ադրբեջանական ռեժիմի ճնշմանը, թիրախավորել է Արցախում հումանիտար օգնության ծրագիրը՝ փորձելով դադարեցնել HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, որն ամբողջ հանրապետությունում բազմաթիվ կյանքեր է փրկել:
Այս մասին տեղեկատվություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Աղբյուրի համաձայն՝ այս HALO Trust ականազերծման ծրագիրը անհամար թվով կյանքեր է փրկել ամբողջ հանրապետությունում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ դեմոկրատ կոգրեսականներ Բրեդ Շերմանը և Թիջեյ Քոկսը Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին կոչ են անում պահպանել Արցախում ականազերծման ծրագիրը:
«Նախագահ Թրամփը սխալ է թույլ տալիս՝ խոնարհվելով ադրրբեջանցի բռնակալ Իլհամ Ալիևի անխոհեմ պահանջների առջև, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի Արցախին հումանիտար օգնության ցուցաբերումը»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: