• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունվար 2021 05:39
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
1 ° Thu
1 ° Fri
0 ° Sat
2 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ԱՆ խոսնակը պատասխանել է կարանտինի մասին Էկոնոմիկայի նախարարի մտահոգություններին

Առողջություն, Կորոնավիրուսը Հայաստանում, Տնտեսություն,
08 Հունվար 2021 10:27

Առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է կարանտինը երկարաձգել 6 ամսով:

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը, մեկ անգամ ևս հիշեցնելով այս մասին, Facebook-յան իր էջում անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հարցազրույցի ընթացքում այս նախագծի առնչությամբ նրա կողմից բարձրաձայնված խնդիրներին, պարզաբանելով․

«Կարանտինի երկարաձգումը հնարավորություն է տալիս պահպանել առկա կարգավորումները` շարունակելով այնպիսի միջոցառումների իրականցումը, ինչպիսիք են դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը, տարբեր կազմակերպությունների, այդ թվում ուսումնական, ծառայությունների մատուցման, փակ հաստատությունների (օրինակ՝ հոգեբուժական հաստատությունների) գործունեության իրականացումը սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում, և նմանատիպ այլ կարգավորումներ:

Հետևաբար, կարանտինը չերկարացնելու դեպքում, նշված կարգավորումները չեն գործելու և հնարավոր չի լինելու իրականացնել կանխարգելիչ նման միջոցառումներ»:

Նիկողոսյանը շեշտել է, որ սույն նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկն այդ կազմակերպություններում:

«Ներկայումս, երբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, երբ առկա են նաև տվյալներ վիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու մասին, երբ մի շարք երկրներ սահմանում են առավել խիստ կարանտին, օրինակ լոքդաուն` հաշվի առնելով իրենց երկրներում դեպքերի և մահերի կտրուկ աճը, երբ պատվաստումների մասսայական իրականցումը դեռևս հնարավոր չէ, միանշանակ է, որ որևէ միջոցառում չանելն ու դրանով վարակի տարածմանը նպաստելն անթույլատրելի է»,- գրել է Նիկողոսյանը, հիշեցնելով, որ մինչ այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քան 161 հազար դեպք՝ 2901 մահվան ելքով: Ըստ որոշ միջազգային գնահատականների՝ Հայաստանում մինչև ապրիլի 1-ը կանխատեսվում է մահերի աճ՝ մինչև 3930:

«Նախարար Վահան Քերոբյանը նաև նշել է, որ տնտեսությանը հիմա ամենաշատը հարկավոր է թթվածին: Անցած ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժվող անձանց էր ամենաշատը անհրաժեշտ թթվածին, ինչն առողջապահության նախարարության ջանքերով ապահովվել է:

Մենք լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ևս ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու համար` առանց հիվանդների թիվը ավելացնելու, ինչպես նաև նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու։

Ներկայացված առաջարկը դեռևս նախագիծ է և չի հաստատվել կառավարության կողմից, հետևաբար առողջապահության նախարարությունը միշտ էլ պատրաստակամ է քննարկելու ցանկացած առաջարկ, եթե դա հիմնավոր է, ողջամիտ և հիմնված է առկա լավագույն ապացուցողական քաղաքականությունների վրա»,- գրել է ԱՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը 6 ամսով երկարաձգելու՝ առողջապահության նախարարության ներկայացրած նախագծին։ Այս մասին Հանրային hեռուստաընկերության եթերում հայտարարել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա հայտնել էր, որ իրականում Առողջապահության նախարարությունն իր այս առաջարկը չի քննարկել էկոնոմիկայի նախարարության հետ։

Tags: Ալինա ՆիկողոսյանԱՆԷՆկարանտինՎահան Քերոբյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է

26 Հունվար 2021 22:32

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Facebook-յան էջից։ «Այստեղ ծավալվել է...

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութ

26 Հունվար 2021 21:15

Ավարտվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին բաղադրիչի փուլը։ РИА новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել...

Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա

26 Հունվար 2021 21:00

Շուրջ մեկ տարի առաջ հանրապետությունում մեկնարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության բուժման ծրագիրը:  Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,...

Վերջին օրերին կարագի մանրածախ գները նվազել են․ ՏՄՊՊՀ

26 Հունվար 2021 16:07

2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել կարագի իրացման մանրածախ գնի բարձրացում՝ որոշ...

  • Լրահոս

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Ռոմանոս Պետրոսյանի միտքը տարընկալումների տեղիք է տվել․ նախարարության պարզաբանումը

26 Հունվար 2021 23:35

Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

26 Հունվար 2021 23:15

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

26 Հունվար 2021 22:58

Սողոմոն Թեհլերյանի խորհրդանշական լուսանկարը

26 Հունվար 2021 22:45

Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է

26 Հունվար 2021 22:32

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

26 Հունվար 2021 22:22

Ազգային ժողովն սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները

26 Հունվար 2021 22:09

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

26 Հունվար 2021 21:54

ՀՀ ԱԻՆ-ը նախանշել է ԵՄ-ի հետ իրականացվող «Թվինինգ» ծրագրի հիմնական աշխատանքների սկիզբը

26 Հունվար 2021 21:38

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութ

26 Հունվար 2021 21:15

Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա

26 Հունվար 2021 21:00

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

26 Հունվար 2021 20:55
Հայաստան

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...

Կարդալ
Հայաստան

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որին Զվարթնոց օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ