• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
16 Յունվար 2021 09:23
  • 497.14
  • 588.86
  • 6.47
2 °c
Երևան
2 ° Sun
-2 ° Mon
-7 ° Tue
-10 ° Wed
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Դատապարտելի է հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքը․ Արցախի ՄԻՊ

Արցախ, Հայաստան, Հասարակություն,
30 Նոյեմբեր 2020 14:43

Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում նկատվող՝ հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները: Թեև տհաճորեն եմ անդրադառնում դրանց, սակայն պարտավոր ու ստիպված եմ՝ հաշվի առնելով դրանց ծավալները և ուժգնությունը: Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ թվարկելով․

«1. Ընդհանրապես ու հատկապես այս վճռորոշ իրավիճակում, մեզ հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը: Մարդու իրավունքների պաշտպանության և ներքին միասնականության մշակույթի ապահովումը պարզապես հրամայական է մեր ներքին ու արտաքին մարտահրավերների արդյունավետ դիմագրավման ճանապարհին:

2․ Արցախը, որպես հայ ազգի արժանապատվության ու անվտանգության գլխավոր աղբյուրներից մեկը, հատկապես վերջին տասնամյակներում անդադար եղել է հայության հատուկ հոգածության ներքո: Դա ոչ ոք չի կարող ժխտել կամ ուրանալ, և բոլորս էլ միշտ եղել ենք երախտապարտ յուրաքանչյուր անձի, ով իր ամենափոքր իսկ ներդրումն է ունեցել Հայրենիքի (ներառյալ՝ Արցախի) անվտանգության ապահովման ու զարգացման գործում: Վերջին պատերազմը նույնպես բացառություն չէր, երբ ազգովի լծված էինք մեկ նպատակի՝ փոխօգնության բացառիկ մթնոլորտում. վկան՝ նաև տեղահանված արցախցիներին ու ընդհանրապես Արցախին ցուցաբերվող զանգվածային անշահախնդիր աջակցությունը:

3․ Հաշվի առնելով տարանջատման ու թշնամանքի դրսևորումներում կեղծ օգտատերերի ակտիվ դերակատարությունը՝ ակնհայտ է, որ արտաքին և միգուցե ներքին կոնկրետ ուժեր շահագրգռված են հայ ազգը պառակտելու և Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանելու հարցում: Եվ, ցավոք, այդ նպատակներին սպասարկող հուզական մանիպուլացիաների ծուղակն են ընկնում բազմաթիվ անձինք, որոնք ամենևին դիտավորություն չեն ունենում վնասելու մեզ համար այնքան կարևոր ներքին համերաշխությունն ու ամրությունը: Ուստի, դա ևս մեկ հիմք պետք է լինի սրտացավ մարդկանց համար զգուշանալ նման արհեստական ու հանցավոր արշավներին հավատալուց և մասնակցելուց: Նույնը, իհարկե, վերաբերում է նաև արցախաբնակ մեր հայրենակիցներին:

4․ Թեև մարդն իր գործողություններում մեծապես առաջնորդվում է իռացիոնալ հիմքերով, սակայն ունի նաև ռացիոնալությունը կիրառելու կարողություն: Հետևաբար, մենք ունակ ու պարտավոր ենք հատկապես այսպիսի դեպքերում չտրվել կարծրատիպերը չարաշահող մանիպուլացիաներին և ջուր չլցնել մեր սեփական արժեքներին ու սկզբունքներին հակասող գործընթացների ջրաղացին: Ռացիոնալ եզրահանգումներից հետո հնարավոր է գիտակցել կոնկրետ երևույթների պատճառներն ու հետևանքները, արհեստական ընդհանրացումների ու տարանջատման փորձերի վտանգավորությունը:

Եկե՛ք երբեք չմոռանանք հատկապես ճգնաժամային պայմաններում մեր ներազգային համերաշխության ու միասնական ջանքերի անհրաժեշտությունը»:

Նշենք, որ վերջին շրջանում հատկապես սրվել են արցախցի-հայաստանցի տարանջատումները։ Դրա ակտիվացումը հատկապես նկատվեց Արցախում վերաբացված դպրոցի վրա փակցված պաստառի՝ «Շնորհակալությու՜ն, Ռուսաստա՛ն» գրությունը։

Tags: Արտակ ԲեգլարյանԱրցախի ՄԻՊ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Որոնողական աշխատանքների դադարեցումը կապում ենք Ալիևների՝ Շուշի այցի հետ. Հունան Թադևոսյան

15 Յունվար 2021 22:50

Արցախում այսօր դիերի որոնողական աշխատանքներ չեն իրականացվել: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության...

Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներն ու հնարավոր սցենարները Հայաստանի համար

15 Յունվար 2021 21:00

Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները և հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ըստ էության, նախանշում են երկրորդ արցախյան պատերազմից...

Աշխատանքային խումբը քննարկել է արցախցիներին տրվող աջակցության ծրագրերի ընթացքը

15 Յունվար 2021 20:59

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստի սկզբում...

Արցախի գործազուրկ քաղաքացիների դիմումներն արդեն ընդունվում են. Մեսրոպ Առաքելյանը մանրամասնել է

15 Յունվար 2021 20:48

Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են։ Այս մասին գրել է ՀՀ աշխատանքի...

  • Լրահոս

Կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշները՝ Հարավային Կովկասում և սահմանակից պետություններում

16 Յունվար 2021 09:00

Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից վիրավորական ձևակերպումներ օգտագործելը. ՀՀ ՄԻՊ

15 Յունվար 2021 23:56

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները վաղը կայցելեն Վանաձոր

15 Յունվար 2021 23:41

Առևտրային ուղիների պարտադրումը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

15 Յունվար 2021 23:22

Որոնողական աշխատանքների դադարեցումը կապում ենք Ալիևների՝ Շուշի այցի հետ. Հունան Թադևոսյան

15 Յունվար 2021 22:50

Ադրբեջանական իշխանություններն օրեցօր խորացնում են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը. ՀՀ ՄԻՊ

15 Յունվար 2021 22:20

Այսպիսի ծրագրված քայլերով ադրբեջանական կողմը ժամանակին հայաթափեց Նախիջևանը. Տաթևիկ Հայրապետյան

15 Յունվար 2021 21:58

Արտարժույթների փոխարժեքները՝ հայաստանյան բանկերում

15 Յունվար 2021 21:26

 Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորումն ամփոփել է 2020թ. ուստարվա արդյունքները

15 Յունվար 2021 21:14

Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներն ու հնարավոր սցենարները Հայաստանի համար

15 Յունվար 2021 21:00

Աշխատանքային խումբը քննարկել է արցախցիներին տրվող աջակցության ծրագրերի ընթացքը

15 Յունվար 2021 20:59

Արցախի գործազուրկ քաղաքացիների դիմումներն արդեն ընդունվում են. Մեսրոպ Առաքելյանը մանրամասնել է

15 Յունվար 2021 20:48

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել

15 Յունվար 2021 20:40

Լարսը փակ է․ ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար ավտոմեքենա

15 Յունվար 2021 20:30
Կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշները՝ Հարավային Կովկասում և սահմանակից պետություններում

16 Յունվար 2021 09:00

Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վերաբերյալ տվյալները հունվարի 16-ի առավոտյան։ Հայաստանում նոր...

Կարդալ
Իրավունք

Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից վիրավորական ձևակերպումներ օգտագործելը. ՀՀ ՄԻՊ

15 Յունվար 2021 23:56

ՀՀ ՄԻՊ Արման Թաթյանը գրառում է արել, որում անդրադարձել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի  ձևակերպումներին, որոնք նա...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ