• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունվար 2021 11:18
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
1 ° Thu
1 ° Fri
0 ° Sat
2 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունը

Արցախ, Քաղաքականություն,
03 Դեկտեմբեր 2020 19:38

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ի դեմս ՌԴ և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի, ողջունում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը՝ համաձայն նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից:

Համանախագահները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում շարունակել ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավարությունները: Նրանք նաև կոչ են անում տարածաշրջանից անհապաղ դուրս բերել օտարերկրացի վարձկաններին:

Համանախագահ երկրները Հայաստանին ու Ադրբեջանին հիշեցնում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման վերաբերյալ: Նրանք ընդգծում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց կամավոր, ապահով, արժանապատիվ և տևական վերադարձի պայմաններ ապահովելու կարևորությունը: Նրանք նաև շեշտում են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ կրոնական և պատմական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

Համանախագահ երկրները Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում են բանակցել կայուն և տևական խաղաղության համաձայնագրի շուրջ: Այս համատեքստում համանախագահ երկրները կողմերին կոչ են անում համանախագահներին հնարավորինս մոտ ժամկետներում հյուրընկալել տարածաշրջանում և բովանդակային բանակցություններ սկսել բոլոր հարցերը կարգավորելու համար՝ համաձայնեցված ժամանակացույցով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիշեցնում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման կարևորությունը և վերահաստատում իրենց միասնական դիրքորոշումը բոլոր առանցքային առարկայական հարցերի շուրջ բանակցված, համապարփակ ու տևական կարգավորման հասնելու համար՝ համահունչ հիմնարար սկզբունքներին ու տարրերին, որոնք լավ հայտնի են Հայաստանին ու Ադրբեջանին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ 

Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Tags: ԵԱՀԿ Մինսկի ԽումբՕտարերկրյա ահաբեկիչներ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Մեկնարկել է Արա Այվազյանի և Մոհամմադ Զարիֆի առանձնազրույցը

27 Հունվար 2021 10:41

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ

27 Հունվար 2021 10:01

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ...

Մամուլի տեսություն․ «Իմ քայլում» անակնկալի են եկել Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրից

27 Հունվար 2021 09:20

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ «Իմ քայլի» հրատապ նիստին աննախադեպ քիչ պատգամավորներ են մասնակցել։ Հրավիրել էին, որ քննարկեին Վահագն Հովակիմյանի նախագիծը՝...

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

26 Հունվար 2021 21:54

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը քննարկվել են...

  • Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք

27 Հունվար 2021 10:59

Չարաշահումներ՝ Արագածոտնի մարզում․ ԱԱԾ-ի բացահայտումը (տեսանյութ)

27 Հունվար 2021 10:56

ՀՀ քաղաքացիները փետրվարից կարող են ՌԴ մեկնել

27 Հունվար 2021 10:47

Մեկնարկել է Արա Այվազյանի և Մոհամմադ Զարիֆի առանձնազրույցը

27 Հունվար 2021 10:41

Ձիերն անցել են ադրբեջանական տարածքներ, որոնք այլևս չեն վերադարձվել․ ՄԻՊ

27 Հունվար 2021 10:38

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ

27 Հունվար 2021 10:01

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

27 Հունվար 2021 09:53

Բժշկական կենտրոնի տնօրենի թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի փուլերը․ պարզաբանում

27 Հունվար 2021 09:30

Մամուլի տեսություն․ «Իմ քայլում» անակնկալի են եկել Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրից

27 Հունվար 2021 09:20

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

27 Հունվար 2021 00:13

Զարիֆը ժամանեց Հայաստան

26 Հունվար 2021 23:50

Ռոմանոս Պետրոսյանի միտքը տարընկալումների տեղիք է տվել․ նախարարության պարզաբանումը

26 Հունվար 2021 23:35

Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

26 Հունվար 2021 23:15

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

26 Հունվար 2021 22:58
Առողջություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք

27 Հունվար 2021 10:59

Հունվարի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166427 դեպք, որոնցից 156053-ն` առողջացած, 3056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ...

Կարդալ
Իրավունք

Չարաշահումներ՝ Արագածոտնի մարզում․ ԱԱԾ-ի բացահայտումը (տեսանյութ)

27 Հունվար 2021 10:56

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ ՀՀ Արագածոտնի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` armtodaygroup@gmail.com
Գովազդի համար զանգահարել: +374 77 204488

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

2018-2021 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ