• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
26 Հունվար 2021 08:35
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-9 °c
Երևան
3 ° Wed
-2 ° Thu
-3 ° Fri
-2 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ելքը ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականն է․ Սամվել Կարապետյան

Արցախ, Քաղաքականություն,
04 Դեկտեմբեր 2020 14:38

Թանկագի՛ն հայրենակիցներ, Հայաստանն ու Արցախն այսօր դժվարին, առանց չափազանցության, ողբերգական ժամանակներ են ապրում: Գրվում է հայ ժողովրդի պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Հերոսական դիմադրություն ցույց տալով թվով եւ տեխնիկապես զգալիորեն գերազանցող ադրբեջանա-թուրքական զավթիչ զորքերին, կորցնելով մեր զինվորների հազարավոր անգնահատելի կյանքերը` մենք, այնուամենայնիվ, ձախողվեցինք պատերազմում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի զգալի մասը: Այս մասին գրել է հայտնի հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։

Մենք պետք է խոստովանենք եւ ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում գործող կառավարությունը չկարողացավ կառավարել հայկական պետականությունը: Այն չկարողացավ կատարել իր ամենակարեւոր պարտականություններից մեկը` ապահովել հայկական բանակի մարտունակությունը եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը: Նրա վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը սխալ էր եւ աղետի հանգեցրեց: Այս աղետի մասշտաբները մի քանի անգամ ավելի մեծ կլինեին, եթե չլինեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ միայն հաջողվեց դադարեցնել պատերազմը եւ պահպանել Արցախը:

Ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեր Հայրենիքը հայտնվեց շուտափույթ լուծում պահանջող ամենաբարդ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խնդիրների առջեւ: Ուստի մենք չենք կարող ժամանակ կորցնել եւ իրավունք չունենք զբաղվել ինքնախաբեությամբ: Մենք բոլորս, եւ, առաջին հերթին, հենց ինքը` ներկայիս կառավարությունը, պետք է խոստովանենք, որ մի շարք պատճառներով վարչապետ Փաշինյանն ու ներկայիս կառավարությունն այլեւս ի վիճակի չեն հայ հասարակության էներգիան դնել կառուցողական հունի մեջ, համախմբել ժողովրդին եւ անցնել մեր առջեւ կանգնած լուրջ խնդիրների լուծմանը:

Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն: Վարչապետի եւ կառավարության անհապաղ հրաժարական, նախարարների անցումային կաբինետի ձեւավորում եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որոնց ժամանակ Հայաստանի քաղաքացիները նոր իշխանություն կընտրեն:

Մենք պետք է ամենակարճ ժամկետներում սկզբունքորեն նոր օրակարգ ձեւավորենք Հայաստանի զարգացման համար: Իրատեսական ճանապարհային քարտեզ ստեղծենք մեր տնտեսության վերականգնման համար: Որոշենք երկրի արտաքին քաղաքականության ճիշտ վեկտորը` հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունների փորձը: Հնարավորինս արագ բուժենք վերքերը, վերադարձնենք ազգի հավատն իր ուժերի նկատմամբ եւ սկսենք Հայաստանի եւ Արցախի վերածնունդը:

Վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել: Առջեւում մեր հաղթանակների ժամանակն է, եւ մենք այն բաց թողնելու իրավունք չունենք։

Tags: Արտահերթ Խորհրդարանական ԸնտրություններՀՀ ՎարչապետՆիկոլ ՓաշինյանՍամվել Կարապետյան
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

ԶԼՄ․ ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ

26 Հունվար 2021 00:40

«Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել: Այս մասին...

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական. ՌԴ ՊՆ

26 Հունվար 2021 00:27

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական։ Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր...

Իշխան Սաղաթելյանը հայտնել է ընդդիմության հաջորդ հանրահավաքի անցկացման օրը

26 Հունվար 2021 00:02

Ընդդիմությունը քննարկում է գործողությունների նոր մարտավարությունը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ...

System of a Down-ը վիրավոր զինվորներին աջակցելու համար առցանց դրամահավաք կկազմակերպի

25 Հունվար 2021 23:36

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հունվարի 30-ին կազմակերպում է առցանց դրամահավաք՝ աջակցելու Արցախյան վերջին պատերազմում վիրավորված զինծառայողներին: Այս...

  • Լրահոս

ԶԼՄ․ ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ

26 Հունվար 2021 00:40

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական. ՌԴ ՊՆ

26 Հունվար 2021 00:27

Հաստատվել են շիրակցի 62 հայ ռազմագերիների անունները․ Ն․ Բաղդասարյան

26 Հունվար 2021 00:17

Իշխան Սաղաթելյանը հայտնել է ընդդիմության հաջորդ հանրահավաքի անցկացման օրը

26 Հունվար 2021 00:02

Վահե Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն արձագանքել է Քննչական կոմիտեին

25 Հունվար 2021 23:51

System of a Down-ը վիրավոր զինվորներին աջակցելու համար առցանց դրամահավաք կկազմակերպի

25 Հունվար 2021 23:36

Զոհրաբյանը ԵԽ-ին կոչ է արել անել առավելագույնը հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար

25 Հունվար 2021 23:22

Իրանի ԱԳ նախարարը ողջունել է տարածաշրջանային համագործակցության Բաքվի նախաձեռնությունը

25 Հունվար 2021 23:04

ԵԽԽՎ-ում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարին

25 Հունվար 2021 22:49

Ինչո՞ւ են թանկացել շաքարը, բենզինը, ձեթը, դեղի որոշ տեսակներ․ պարզաբանում է ՏՄՊՊՀ ղեկավարը

25 Հունվար 2021 22:39

ԵԽ գլխավոր քարտուղարի առջև հաջողվել է բարձրացնել հայ ռազմագերիների հարցը․ Մարուքյան

25 Հունվար 2021 22:27

Անդրեա Վիկտորինն այցելել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պահեստ

25 Հունվար 2021 22:10

Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

25 Հունվար 2021 21:49

Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ

25 Հունվար 2021 21:33
Քաղաքականություն

ԶԼՄ․ ԱԺ-ն կարող է ինքնալուծարման հնարավորություն ստանալ

26 Հունվար 2021 00:40

«Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել: Այս մասին...

Կարդալ
Արցախ

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական. ՌԴ ՊՆ

26 Հունվար 2021 00:27

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 222 փախստական։ Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ