• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հունվար 2021 19:39
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-2 °c
Երևան
-6 ° Thu
-7 ° Fri
-5 ° Sat
-3 ° Sun
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է․ ԱՀ նախագահ

Արցախ, Քաղաքականություն,
16 Դեկտեմբեր 2020 14:42

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ, մասնավորապես, ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներ․

▪️Արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է նաև քաղաքական գործիքակազմով: Պետք է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների արտաքին քաղաքական ամբողջ ներուժը խելացի ու հետևողական կերպով սպասարկի այդ առաջնահերթ նպատակի իրագործմանը՝ ապահովելով կայուն, տևական ու արժանապատիվ անվտանգ միջավայր սեփական հայրենիքում ապրելու համար:

▪️ Երկրորդ ուղղությունը Արցախի միջազգային կարգավիճակին առնչվող հարցերի հստակեցումն է, որը ենթադրում է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում՝ հիմնված մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման վրա: Եթե նախապատերազմյան ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հիմքում դրված էին երեք հիմնական սկզբունքներ՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ապա այս պատերազմը պարզապես վերացրել է դրանցից երկուսի՝ ուժի սպառնալիքի բացառման ու տարածքային ամբողջականության սկզբունքների իմաստը:

▪️ Երրորդ ուղղությունը Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն է, որն ունի և՛ անվտանգային, և՛ հումանիտար նշանակություն մեր ժողովրդի համար:

▪️Չորրորդ ուղղությունը մարդասիրական հարցերի կարգավորումն է, որը ներառում է թե՛ գերիներին ու անհետ կորածներին առնչվող խնդիրների լուծում, թե՛ տեղահանված անձանց իրենց բնակավայրեր վերադարձի ապահովում, թե՛ հոգևոր-մշակութային ժառանգության պատշաճ պաշտպանություն: Այդ համատեքստում շատ կարևոր է միջազգային մարդասիրական շարունակական աջակցության ապահովումը, որի առաջամարտիկն է դարձել օտարերկրյա պետություններից Ռուսաստանի Դաշնությունը՝ Արցախին ցուցաբերվող ուղիղ ու մեծածավալ աջակցությամբ:

▪️ Հինգերորդ ուղղությունը սոցիալ-տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը միտված արտաքին քաղաքականությունն է, ինչի շնորհիվ պետք է ձգտենք միջազգային մեկուսացումը վերացնել նաև տնտեսական առումով:

Ապա Հարությունյանն անդրադարձել է հետագա անելիքներին՝ գրելով․

▫️ Հայաստանի Հանրապետության հետ համատեղ կատարել առավելագույնը բոլոր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նաև ակտիվորեն շարունակել զոհվածների մարմինների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները.

▫️Կարճ ժամկետում կարգավորել անօթևան քաղաքացիների ժամանակավոր կացարանների խնդիրը՝ թե՛ տարբեր շինություններում կենտրոնացված տեղավորման, թե՛ բնակվարձի պատշաճ փոխհատուցման, թե՛ արագ բնակարանաշինության և հնարավոր այլ ծրագրերի միջոցով.

▫️ Երեք տարում բոլոր անօթևաններին ապահովել բնակարանային պայմաններով.

▫️ Առաջիկա երեք տարում քաղաքացիների փոխարեն վճարել իրենց հիփոթեքային վարկերի գումարներն ու դրանց տոկոսները.

▫️ Զգալի աջակցություն ցուցաբերել ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարկերի սպասարկման մասով.

▫️Էականորեն մեծացնել շինանյութերի հատկացման ծրագիրը՝ գյուղերի բնակֆոնդի պայմանների բարելավման նպատակով.

▫️ Մեկնարկել է նաև անօթևան քաղաքացիների բնակվարձի փոխհատուցման ծրագիրը.

▫️ Հայաստանի Հանրապետության հետ համատեղ մեկնարկել և շարունակվում է ոչ զինապարտ արցախցիներին ցուցաբերվող միանվագ ֆինանսական աջակցության ծրագիրը.

▫️ՀՀ հետ համատեղ արդեն գործում է նաև անօթևան մնացած քաղաքացիներին 300,000 կամ 250,000 ՀՀ դրամ աջակցության ցուցաբերման ծրագիրը՝ կախված բնակության վայրից.

▫️ Առնվազն վեց ամիս շարունակ գործազուրկ քաղաքացիներին հատկացնել ամսական 68,000 ՀՀ դրամ սոցիալական աջակցություն.

▫️ Առնվազն մեկ տարի շարունակ սուբսիդավորել գազի, էլեկտրաէներգիայի, կապի ֆիքսված ծավալների սպառումը և այլ կոմունալ ծախսերը՝ ճկուն հարաբերակցությամբ՝ ըստ սպառողների նախընտրության ու կարիքների, իսկ հայտարարված սահմանաչափերը կբարձրացվեն.

▫️Հայտարարել հարկային համաներում և սահմանել հարկային լայն արտոնություններ.

▫️ Գույքագրել պատերազմի հետևանքով արձանագրված նյութական վնասները՝ հետագայում քննարկելու համար փոխհատուցումներ տրամադրելու հնարավորությունները.

▫️ Երեք տարում ասֆալտապատել բոլոր գյուղեր տանող ճանապարհները:

Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։

Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

 

 

Tags: ԱնելիքներԱրայիկ ՀարությունյանԱրցախՈւղերձ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Սյունիքի տեսքն արձանագրած խմբակցություններն այսօր ընդդիմություն են․ վարչապետ

20 Հունվար 2021 18:56

Այսօր աղմուկ է բարձրացվում, թե Սյունիքից տարածքներ են զիջվել։ Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել։ Այս մասին...

Ավելի քան 95,000 քաղաքացի է վերադարձել Արցախ․ Մ․ Առաքելյան

20 Հունվար 2021 18:43

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել է Արցախում սոցիալական ուղղվածության ծրագրերի իրակացման ընթացքը՝ անդրադառնալով նաև...

Դուք այլևս չեք կարողանում սպասարկել ՀՀ պետական շահը․ Գորգիսյանը՝ Փաշինյանին

20 Հունվար 2021 18:42

Այսօր ԱԺ նիստի հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի հեռանում զբաղեցրած պաշտոնից, եթե անգամ...

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ ղեկավար կազմի հետ

20 Հունվար 2021 18:36

Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ...

  • Լրահոս

Պատերազմի հետ կապված 1300-ին մոտ քրեական գործ կա․ վարչապետ Փաշինյան

20 Հունվար 2021 19:24

Դատախազությունը հերքում է գլխավոր դատախազի տեղակալի վերաբերյալ լուրերը

20 Հունվար 2021 19:15

Սյունիքի տեսքն արձանագրած խմբակցություններն այսօր ընդդիմություն են․ վարչապետ

20 Հունվար 2021 18:56

Մադրիդի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել․ կան տուժածներ և առնվազն 2 զոհ

20 Հունվար 2021 18:54

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

20 Հունվար 2021 18:46

Ավելի քան 95,000 քաղաքացի է վերադարձել Արցախ․ Մ․ Առաքելյան

20 Հունվար 2021 18:43

Դուք այլևս չեք կարողանում սպասարկել ՀՀ պետական շահը․ Գորգիսյանը՝ Փաշինյանին

20 Հունվար 2021 18:42

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ ղեկավար կազմի հետ

20 Հունվար 2021 18:36

«Վերջը հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ»․ Ուրիխանյանի հարցը՝ Փաշինյանին

20 Հունվար 2021 18:27

Կառավարությունը տնտեսական հակաճգնաժամային նոր փաթեթ կընդունի

20 Հունվար 2021 18:15

Վարչապետն ի վիճակի չէ պատասխանել իմ հարցին․ Անի Սամսոնյան

20 Հունվար 2021 18:14

Հորդորեք կառավարության անդամներին իրենց արտահայտություններում ճիշտ բառապաշար օգտագործեն․ Սիմոնյան

20 Հունվար 2021 18:12

Ինչի՞ վրա են ծախսվել «Հայաստան» հիմնադրամի՝ Կառավարությանը փոխանցած գումարները

20 Հունվար 2021 17:51

Սյունիքում և հայ- ադրբեջանական սահմանին որևէ միջադեպ չենք ունեցել․ Ավինյան

20 Հունվար 2021 17:43
Զինված ուժեր

Պատերազմի հետ կապված 1300-ին մոտ քրեական գործ կա․ վարչապետ Փաշինյան

20 Հունվար 2021 19:24

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց պատերազմում տեղի ունեցած դավաճանությունների մասին։...

Կարդալ
Հայաստան

Դատախազությունը հերքում է գլխավոր դատախազի տեղակալի վերաբերյալ լուրերը

20 Հունվար 2021 19:15

ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 19-ի դատական նիստից հետո ՀՀ գլխավոր...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ