Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին:
Արցախի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Կարեն Բորիսի Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Ժիրայր Մելսիկի Միրզոյանն ազատվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։
Հայկ Ռուբենի Խանումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Արթուր Շահենի Պետրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Երեկ Վանաձորում են եղել նաև «ՔՊ» վարչության անդամները. կուսակցականների հետ հանդիպում է եղել
Երեկ Վանաձորում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների և Վանաձորի կուսակցականների հանդիպումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել «Քաղաքացիական պայմանագիր»...