• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հունվար 2021 22:41
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-4 °c
Երևան
-9 ° Wed
-11 ° Thu
-11 ° Fri
-9 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հայաստանը պատրաստակամ է սատարել Արցախում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացմանը

Արցախ, Հայաստան, Հասարակություն, Մշակույթ, Տարածաշրջան,
23 Դեկտեմբեր 2020 21:18

Դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը հրապարակային հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության ուղարկելու հարցում մնացել է միայն Ադրբեջանի պատասխանը՝ փաստացի մատնանշելով վերջինիս ապակառուցողական մոտեցումը: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրելով կողմնակալության մեջ՝ չմոռանալով նաև Հայաստանին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հայտարարության անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նախարարության ներկայացրած պատասխանն ամբողջությամբ՝ ստորև.

«Չէի ցանկանա մեկնաբանել Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև հարաբերությունները, սակայն հարցի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության բովանդակությունը, որը ոչ այլ ինչ է, քան «մեղադրանքը շուռ տալու» քարոզչական փորձ, որոշ մտահոգության տեղիք է տալիս՝ առաջ բերելով խնդրի նախապատմությանն անդրադառնալու և ճշմարտությունը վերահաստատելու անհրաժեշտություն: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում մշակութային ժառանգության խնդիրների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման բոլոր նախկին փորձերը խաթարվել են հենց Ադրբեջանի կողմից: Հիշենք, որ Հին Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացման խնդրի հետ կապված, հայկական կողմի պահանջով, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամություն էր հայտնել այցելել տարածաշրջան, ինչը մերժվել էր Ադրբեջանի կողմից:

Հայաստանը և Արցախը մշտապես կարևորել են մշակութային ժառանգության պահպանումը և հարգանքով ու հոգածությամբ են մոտեցել այլ ժողովուրդների ու կրոնների մշակութային արժեքներին: Վերջին օրինակներից կարող ենք առանձնացնել 2019թ. Արցախի Շուշի քաղաքում Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթի վերականգնումը: Ցավոք, նման փոխադարձություն նկատելի չէ Ադրբեջանի կողմից, որը տասնամյակներ շարունակ պայքարել է Արցախում և նաև Ադրբեջանում հայկական մշակութային ներկայության դեմ՝ այդ թվում հուշարձանների զանգվածային ոչնչացման միջոցով:

Մշակութային ժառանգության պահպանման խնդիրը ղարաբաղյան հակամարտության ներկա համատեքստում ձեռք է բերել կարևորագույն դերակատարում, և այս հանգամանքն իր արտացոլումն է գտել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, այնպես էլ համանախագահ երկրների և ընդհանրապես, միջազգային հանրության վերջին շրջանի հայտարարություններում: Հայաստանը ողջունել է և պատրաստակամ է սատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախ և հարակից շրջաններ, ինչը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին և հնարավոր բացասական զարգացումների կանխմանը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։  

Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: 

Tags: Ադրբեջանի ԱԳՆՀՀ ԱԳՆՅՈՒՆԵՍԿՕ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ

19 Հունվար 2021 22:31

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ընդունելի չէ ՀՀ կառավարության մոտեցումը, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների...

ՌԴ-ում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցը

19 Հունվար 2021 22:19

ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնելու ժամկետների և ծավալների համար կդիմի Կառավարությանը։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը` ԱՊՀ գործերի,...

Էդմոն Մարուքյանը հանդիպել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

19 Հունվար 2021 21:45

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Դավթյանի ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ քննարկել է վերջինիս՝ մոսկովյան այցի արդյունքները։ «Տեղեկացված լինելով,...

Սերգեյ Բագրատյանը ապացույցներ է ներկայացնում

19 Հունվար 2021 21:21

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Facebook-ի իր էջում փաստաթուղթ է հրապարակել, համաձայն որի՝ ինքը 2019-ի դեկտեմբերի 23-ին ՊԵԿ արդեն նախկին...

  • Լրահոս

Պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ

19 Հունվար 2021 22:31

ՌԴ-ում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցը

19 Հունվար 2021 22:19

Միքայել Մինասյանի հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ

19 Հունվար 2021 22:00

Էդմոն Մարուքյանը հանդիպել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

19 Հունվար 2021 21:45

Սերգեյ Բագրատյանը ապացույցներ է ներկայացնում

19 Հունվար 2021 21:21

Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

19 Հունվար 2021 20:57

ԱՀ նախագահը հանդիպել է Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակիցներին

19 Հունվար 2021 20:38

ՀՀ ՊՆ ղեկավարն ընդունել է ԵԿՄ վարչության պատվիրակության անդամներին

19 Հունվար 2021 20:30

Հունվարի 21-ին Նոր Կյանք համայնքում փորձարկվելու են համայնքի էլեկտրաշչակները․ չանհանգստանալ

19 Հունվար 2021 20:16

Գերիների վերադարձն անվերապահ կատարման ենթակա միջազգային պահանջ է․ ՄԻՊ

19 Հունվար 2021 20:00

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ստում է․ ՊԵԿ նախկին նախագահ

19 Հունվար 2021 19:39

2020-ի հունվար-հունիս ամիսների համար ՍԴ դատավորները ստացել են 8․4 մլն դրամ պարգևավճար

19 Հունվար 2021 19:24

Դատախազությունը չի մասնակցել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձնելու քննարկումներին

19 Հունվար 2021 19:07

Այսօր Հրանտ Դինքի մահվան 14-րդ տարելիցն է

19 Հունվար 2021 18:52
Իրավունք

Պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ

19 Հունվար 2021 22:31

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ընդունելի չէ ՀՀ կառավարության մոտեցումը, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների...

Կարդալ
Արցախ

ՌԴ-ում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցը

19 Հունվար 2021 22:19

ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնելու ժամկետների և ծավալների համար կդիմի Կառավարությանը։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը` ԱՊՀ գործերի,...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ