• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հունվար 2021 19:36
  • 497.14
  • 588.86
  • 6.47
-7 °c
Երևան
-4 ° Sat
-3 ° Sun
0 ° Mon
0 ° Tue
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Պատերազմում պարտության պատճառների վերհանումը կենսական անհրաժեշտություն է բոլորիս համար․ վարչապետ

Արցախ, Հայաստան, Քաղաքականություն,
27 Դեկտեմբեր 2020 23:51
Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության փաստարկներին, թե երկրում անկայունություն է, պատերազմում պարտվել ենք, և հասարակությունը պահանջում է վարչապետի հրաժարականը, ի պատասխան՝ նշել է.
«Խոսում ենք պարտության մասին: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել այդ պարտությունը: Երկու օր առաջ ես հանդիպում էի առաջնագծից վերադարձած, զորացրված քաղաքացիների հետ, և նրանք պատմում էին դրվագներ, որոնց էությունը պետք է պարզաբանվի: Օրինակ՝ պատմում էին մի այսպիսի դրվագ, թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել, և կոնկրետ տալիս են անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները, զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստը ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով:
Սա, եթե հաստատվի, պարտության պատճառների դրվագներից մեկն է: Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչու է էսպես տեղի ունեցել: Ես կարող եմ վստահ լինել մի բանում: Առաջինը՝ որ այդ պահեստը լեփ-լեցուն է եղել անհրաժեշտ զինամթերքով, և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները նրանց առաջ, հրաժարվել է զենք տրամադրել: Այս դրվագը պետք է պարզաբանվի:
Ես գնահատական չեմ տալիս, ես ասել եմ, որ չեմ խուսափի պատասխանատվությունից: Մյուս կողմից՝ նույնքան պարտավորված եմ համարում, որ այս պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա: Ամեն անգամ հայտնի են դառնում դրվագներ, որոնք մանրամասն պարզաբանման անհրաժեշտություն ունեն: Ընդ որում, ես հիմա չեմ կարող դատավճիռ կայացնել: Հնարավոր է՝ ինչ-որ բան այնպես չի ասվում, հնարավոր է՝ իրականությունը մի փոքր այլ է: Այս ամեն ինչը պետք է պարզաբանվի:
Կան տասնյակ վկայություններ այն մասին, թե ինչպես մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան, դեռևս հայկական վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից ընդհուպ հանել են փողոցի լուսավորությունը՝ ասելով, որ էս պետք է հավաքենք, մեզ հետ տանենք: Հնչում են կոնկրետ անուններ: Ես չգիտեմ, կարող է՝ սուտ են ասում, զրպարտում են: Էս ամեն ինչը պետք է պարզաբանվի: Իմ միջի այլոց, այնպիսի մարդիկ կան, ովքեր կապ ունեն նաև ընդդիմության հետ: Ի վերջո, պե՞տք է հասկանանք էս ամեն ինչը, թե՞ չհասկանանք: Ի վերջո, նախընտրական քարոզարշավը հնարավորություն է, որ բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները բարձրաձայնեն, ապացույցները ներկայացնեն, և մարդիկ էլ, ի վերջո, կատարեն իշխանության տնօրինողի իրենց դերը»:
Վարչապետը պատասխանել է այն հարցին, թե կա՞ արդյոք մեխանիզմ, որպեսզի օբյեկտիվորեն քննվի այդ հարցը, և այն չդառնա անցած 30 տարվա ընթացքում տարբեր կնճռոտ հարցեր ուսումնասիրող հանձնաժողովների նման, երբ ոչ ոք չէր վստահում նրանց:
«Դա կարևորագույն հարցերից մեկն է, և դրա հետ կապված մի քանի առաջարկներ և տարբերակներ կան, բայց որ բոլոր այդ հարցերը պետք է ստանան իրենց պատասխանները, դա կենսական անհրաժեշտություն է բոլորիս համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: 

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: 

Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: 

Tags: Եռակողմ հայտարարությունՊատերազմի ընթացքն ու հետևանքներն ուսումնասիրող փաստահավաք խումբՌազմական գործողությունները Արցախում
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Սիրային կապը չխզած տղամարդուց փող շորթած անձինք ձերբակալվել են. մանրամասներ

22 Հունվար 2021 19:16

Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա հիշյալ վարչության ու ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության...

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը ԲԴԽ անդամներ ընտրվեցին

22 Հունվար 2021 19:04

Ազգային ժողովում քիչ առաջ հայտարարվեցին ԲԴԽ անդամների ընտրության քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունն այս պաշտոնների համար առաջադրել...

Վարչապետը դեսպանի հետ զրույցում կարևորել է Բելառուսի հավասարակշռված դիրքորոշումը

22 Հունվար 2021 18:51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի...

Հայկավան գյուղում 40-ամյա տղամարդու են դանակահարել

22 Հունվար 2021 18:48

Դեպքն անցյալ տարի Հայկավան գյուղում էր եղել` օգոստոսի 3-ի գիշերը: Երկու համագյուղացի սեղանի շուրջ ալկոհոլի ազդեցության տակ վիճել էին: Դժվար...

  • Լրահոս

Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան

22 Հունվար 2021 19:28

Սիրային կապը չխզած տղամարդուց փող շորթած անձինք ձերբակալվել են. մանրամասներ

22 Հունվար 2021 19:16

Փաստացի գործող 47 կայաններից 23-ն արդիականացվել են. Ռոմանոս Պետրոսյան

22 Հունվար 2021 19:11

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը ԲԴԽ անդամներ ընտրվեցին

22 Հունվար 2021 19:04

Վարչապետը դեսպանի հետ զրույցում կարևորել է Բելառուսի հավասարակշռված դիրքորոշումը

22 Հունվար 2021 18:51

Հայկավան գյուղում 40-ամյա տղամարդու են դանակահարել

22 Հունվար 2021 18:48

Միանում ենք Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը․ ԱՀ ԱԳՆ

22 Հունվար 2021 18:38

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

22 Հունվար 2021 18:28

Վերջին երեք տարիների ամենացուրտ գիշերն է եղել. որտե՞ղ է գրանցվել ամենացածր ջերմաստիճանը 

22 Հունվար 2021 18:15

Խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում շաքարավազի գինը բարձրացել է. ՏՄՊՊՀ

22 Հունվար 2021 18:03

«Սորոս»-ի հիմնադրամում եք աշխատել՝ հանուն ՀՀ շահի՞ եք գործելու․ Թագուհի Թովմասյանը՝ Խաչատուրյանին

22 Հունվար 2021 17:39

Այսօր Առնո Բաբաջանյանի 100-ամյակն է

22 Հունվար 2021 17:30

Պետք է ավելի լավ ուսումնասիրել համաշխարհային պատմությունը․ Ռուբինյան

22 Հունվար 2021 17:17

ՊՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում

22 Հունվար 2021 17:12
Տարածաշրջան

Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան

22 Հունվար 2021 19:28

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա...

Կարդալ
Հայաստան

Սիրային կապը չխզած տղամարդուց փող շորթած անձինք ձերբակալվել են. մանրամասներ

22 Հունվար 2021 19:16

Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա հիշյալ վարչության ու ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ