• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
16 Յունվար 2021 13:36
  • 497.14
  • 588.86
  • 6.47
5 °c
Երևան
2 ° Sun
-2 ° Mon
-7 ° Tue
-10 ° Wed
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Ի՞նչ կարող էր տեղի ունեցած լինել Հադրութի շրջանի Տող գյուղի տարածքում

Արցախ, Զինված ուժեր, Հասարակություն,
28 Դեկտեմբեր 2020 16:06

Նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում որոնողական աշխատանքների ընթացքում Արցախում հայտնաբերվել է 1111 զոհված զինծառայողի աճյուն, Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նրա խոսքով, այս պահին էլ Հադրութի տարածքում որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ի դեպ, պատերազմի ավարտից մինչ օրս հայտնաբերվել է նաև ողջ մնացած 9 հոգի, որոնցից 7-ը զինվորականներ, 2-ը՝ քաղաքացիական անձինք։

Ինչպես հայտնի է, վերջերս հայտնաբերված և հայրենիք վերադարձված 6 զինծառայողներին հնարավոր էր եղել գտնել Տելեկոմի տեղեկատվական կենտրոն նրանց կողմից կատարված զանգի շնորհիվ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թաքնված տղաները եղել են 20-ը, սակայն, 14-ի մասին տեղեկություն առայսօր չկա։ Գտնված զինծառայողները պատմել էին, որ իրենք բաժանվել էին խմբերի, որպեսզի այդկերպ գոնե մի խմբի տղաների փրկվելու հնարավորություն լինի։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել Հադրութում՝ Տող գյուղի շրջանում ընթացող մարտերի մասին։ Այս տեղեկատվությանը հաջորդեց Արցախի ՊԲ-ի պաշտոնական հերքումը, որում նշվում էր, որ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը ԱՀ պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։

Մեր այն հարցին, թե որքանով է հավանականությունը, որ ադրբեջանցիների հետ բախումը եղել է հենց այդ 14 անհետ կորած զինծառայողների մասնակցությամբ, Հունան Թադևոսյանը նշեց, որ որևէ վարկած չեն բացառում, ուստի այսօր որոնողական ջոկատներից մեկն ուղևորվել է հենց այդ հատված։ Այս կապակցությամբ նորություն  կարող է ստացվել միայն ուշ երեկոյան։

Լրացում․ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Նախատեսվածի համաձայն՝ երեք խումբ մեկնում էր Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքների: Առավոտյան կապ չի եղել խմբերի հետ, սակայն քիչ առաջ կապ է հաստատվել և պարզ է դարձել, որ Շեխեր գյուղի մոտակայքից նրանց չի թույլատրվել առաջանալ: Հիմա նրանք հետ են վերադառնում»,-ասաց Հունան Թադևոսյանը:

Tags: անհետ կորած զինծառայողներԱրցախի ԱԻ պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան ԹադևոսյանՀադրութի շրջանՈրոնողական աշ՛խատանքներՏող գյուղ
ShareTweetShareShareSendShare
Наш Telegram

Առնչվող Նորություններ

Ուղիղ․ Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են վարչապետի հետ

16 Յունվար 2021 13:26

Ժամկետային զինծառայողների հարազատները հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ իրենց որդիները ծառայության անցնեն Հայաստանի տարածքում և այդ...

ԱԺ-ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները

16 Յունվար 2021 13:00

Հունվարի 15-ին Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գևորգյանի և Սոֆիա Հովսեփյանի կողմից կազմակերպված աշխատանքային փակ քննարկում՝ «Ադրբեջանում հայկական կողմի...

Արցախյան պատերազմը՝ National Geogrtaphic-ի օբյեկտիվում

16 Յունվար 2021 12:49

National Geogrtaphic հիմնադրամի աջակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին տեղեկատվական նախագծի շրջանակներում լրագրողների Թեյլոր-Լինդը և Քրիսթեն Չիքը ստեղծել են ռեպորտաժների շարք,...

Լեռնային Ղարաբաղում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ

16 Յունվար 2021 12:39

Վերջին քսանչորս ժամվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղում ծառայություն իրականացնող շուրջ 100 ռուս խաղաղապահներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է...

  • Լրահոս

Ուղիղ․ Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են վարչապետի հետ

16 Յունվար 2021 13:26

ԱԺ-ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները

16 Յունվար 2021 13:00

Արցախյան պատերազմը՝ National Geogrtaphic-ի օբյեկտիվում

16 Յունվար 2021 12:49

Լեռնային Ղարաբաղում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ

16 Յունվար 2021 12:39

Թալիշ-Մատաղիս ուղղությունից դուրս է բերվել 2 զինծառայողի աճյուն

16 Յունվար 2021 12:27

Հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք

16 Յունվար 2021 11:13

Մամուլի տեսություն․ դրամն արժեզրկվում է, իսկ իշխանական պատգամավորները ցանկանում են զենք ունենալ

16 Յունվար 2021 10:42

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16 Յունվար 2021 10:00

Կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշները՝ Հարավային Կովկասում և սահմանակից պետություններում

16 Յունվար 2021 09:00

Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից վիրավորական ձևակերպումներ օգտագործելը. ՀՀ ՄԻՊ

15 Յունվար 2021 23:56

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները վաղը կայցելեն Վանաձոր

15 Յունվար 2021 23:41

Առևտրային ուղիների պարտադրումը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

15 Յունվար 2021 23:22

Որոնողական աշխատանքների դադարեցումը կապում ենք Ալիևների՝ Շուշի այցի հետ. Հունան Թադևոսյան

15 Յունվար 2021 22:50

Ադրբեջանական իշխանություններն օրեցօր խորացնում են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը. ՀՀ ՄԻՊ

15 Յունվար 2021 22:20
Արցախ

Ուղիղ․ Ժամկետային զինծառայողների հարազատները հանդիպում են վարչապետի հետ

16 Յունվար 2021 13:26

Ժամկետային զինծառայողների հարազատները հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ իրենց որդիները ծառայության անցնեն Հայաստանի տարածքում և այդ...

Կարդալ
Հայաստան

ԱԺ-ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները

16 Յունվար 2021 13:00

Հունվարի 15-ին Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գևորգյանի և Սոֆիա Հովսեփյանի կողմից կազմակերպված աշխատանքային փակ քննարկում՝ «Ադրբեջանում հայկական կողմի...

Կարդալ
Facebook Facebook Telegram Instagram Youtube

Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

Կատեգորիաներ

  • Անոնս
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արցախ
  • Գեղեցկություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուս
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հատուկ նախագծեր
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն

© Արմենիա Թըդեյ 2018-2021 Բոլոր իրավունքները պահպանված են

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Գեղեցկություն
  • Ոճ
  • Երևան
  • Հատուկ նախագծեր
  • Էքսկլյուզիվ